ԲՀԿ ՈՒԽ նախագահ Լիաննա Մանուկյանը գրում է…

Հայտարարություն❗️
Եթե ընկերներիս մեջ կան մարդիկ, ովքեր ունեն նման զինվորների տվյալներ խնդրում եմ կապ հաստատել ինձ հետ։
Սիրելի ընկերներ առաջիկայում սպասվող ծրագրի համար փնտրում ենք այնպիսի սիրային պատմություններ, որոնք սկսվել են 44 օրյա պատերազմի ընթացքում եւ մինչ այժմ էլ այն շարունակություն ունի։
Խնդրում եմ, որպեսզի ինձ անձնական նամակներով ուղարկեք ձեր սիրո գեղեցիկ պատմությունը, որը սկսվեց 44 օրյա պատերազմի ընթացքում։
Ծրագրին մասնակցելու համար հարկավոր է, որպեսզի թե տղան եւ թե աղջիկը չկաշկանդվեն պատմել պատմությունը մարդկանց ու տեսախցիկների առաջ։
Կարեւոր է, որ զույգերը դեռ ամուսնացած չլինեն։
Բազմաթիվ ուղարկված պատմություններից ընտրվելու են ամենահետաքրքիր, ամենաջերմ, ամենախենթ ու ամենագեղեցիկ սիրո մի քանի պատմություններ։
Մենք գիտենք, որ բազմաթիվ սիրո պատմությունների մեկնարկ է տրվել թիկունքում պայքարող աղջիկների գրություններով, որոնք եղել են ծխախոտների կամ քաղցրավենիքների վրա, մեր ծրագիրը հենց Ձեզ համար է։
ԲՀԿ Ուսանողական Խորհրդի հաջորդ ամենահետաքրքիր ու ջերմ ծրագիրը հենց այս երիտասարդների համար է❤️
Սպասում ենք բոլորիդ նամակներին։
Նամակներն ընդունվում են մինչեւ հունվարի 25-ը:
Մշտապես կարեւորենք հայկական ավանդական ընտանիքի դերն ու նշանակությունը մեր կյանքում։
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )