ՈՎՔԵՐ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ԸՍՏ ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼԻ 

Երկրները, որոնք ունեն զարգացած արդյունաբերություն, առաջնահերթ կերպով են կրում պատասխանատու կլիմայի փոփոխությունների համար, սակայն, Կլիմայի մասին Փարիզյան համաձայնագիրը կարող է կյանքի կոչվել, հարկավոր է փոփոխել ունեցած նպատակները դեպի աճականություն եւ ապահովել տեխնիկապես միօրինակ միջոցառումները միջազգային մակարդակով։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

Նա շեշտել է, որ աշխարհը հույս ունի, որ Գլազգոյի կոնֆերանսի արդյունքներով առաջընթաց կարձանագրվի։ «Խոսքը վերաբերում է մի կողմից նպատակների բարելավման մասին։ Սակայն հաջորդ մի քանի օրերը նվիրված են լինելու տեխնիկական հարցերին եւ մենք կկարողանանք ավելի հստակ կերպով չափել մեր նպատակները եւ մշակել միօրինակ միջոցառումներ»,- ասել է Գերմանիայի կանցլերը, հավելելով, որ բոլորն էլ գիտեն, որ կլիմայի փոփոխություններն ունեն ավերիչ հետեւանքներ։ Մերկելը ընդգծել է, որ աշխարհը պետք է եւ կարող է կատարել Փարիզյան համաձայնագիրը եւ ոչ միայն ներկա հարյուրամյակի ընթացքում, այլ որպես «Մեծ Քսանյակի» անդամներ՝ այս դարի կեսերին։ Գերմանիայի կանցլերը հավելել է, որ աշխարհի այն երկրները, որոնք ունեն զարգացած արդյունաբերություն, առաջնահերթ պատասխանատվություն են կրում։

Անգելա Մերկելը ներկայացրել է նաեւ Գերմանիայում իրականացվող ծրագերը, որոնք բերելու են վնասակար արտանետումների կտրուկ կրճատման, իսկ արդեն այս դարի կեսերին Գերմանիան դառնալու է վնասակար արտանետումների մասով չեզոք երկիր։ Նա խոսել է նաեւ այն միջոցառումների մասին, որոնք անհրաժեշտ է իրականացնել աշխարհում, ինչպիսիք են անտառների պաշտպանությունը, Հարավային Աֆրիկայի՝ ածխային էներգետիկայից դուրս գալը, Չինաստանի կողմից վնասակար արտանետումներից զերծ արտադրությունների հիմնումը եւ այլն։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )