ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆՈՒՄ ԽԱՓԱՆՈՒՄ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ

Մետրոպոլիտենի հանրային կապերի պատասխանատու Տաթև Խաչատրյանը տեղեկացրել է, որ մետրոպոլիտենում այսօր առավոտյան տեղի է ունեցել խափանում, որը մեկ ժամ անց վերացվել է։

«Հարգելի՛ գործընկերներ,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն թվականի նոյեմբերի 2-ին՝ ժամը 07:00-ին, մետրոպոլիտենում տեղի է ունեցել տեխնիկական խափանում։ Խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։ Ժամը 08։10-ի դրությամբ խնդիրը վերացվել է մասնագետների կողմից և վերականգնվել է երթևեկությունը երկու գլխավոր գծերով։ Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար»։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )