<<ՇԱՆՍԵՐԸ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԲԱՐՁՐ ԵՆ >>. Աբովյան համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ-ի թեկնածուն Էդուարդ Բաբայանն է
Աբովյանի խոշորացված 10 համայնքներում դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջադրելու է Էդուարդ Բաբայանի թեկնածությունը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ Քաղաքական խորհրդի փոխնախագահ, նախկին պատգամավոր Միքայել Մելքումյանը: Վերջինս բավականին բարձր գնահատեց ԲՀԿ-ի շանսերը։«Էդուարդ Բաբայանն այդ տարածքում եղել է ռեյտինգային պատգամավոր և բավականին մեծ թվով ձայներ էր հավաքել։ Նա Աբովյան քաղաքի բնակիչ է և շատ լավ գիտի քաղաքը, հարակից գյուղերը, ծանոթ է տեղի խնդիրներին, վայելում է համայնքի բնակիչների հարգանքը, բավականին գործեր ունի այդտեղ արած թե՛ բակային տարածքների բարեկարգման, թե՛ լուսավորության առումով, մենք բարձր ենք գնահատում Էդուարդ Բաբայանի շանսերը»,- ասաց Միքայել Մելքումյանը։
