Ինչպե՞ս գոլորշացավ 410.000 դոլարը, կամ ջրի բերած՝ջրի տարած

2020թ.-ի փետրվարին Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»–ի շտաբի քարոզարշավի համար՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կազմակերպել էր դրամահավաք, որի ժամանակ հավաքվել էր 205 միլիոն դրամ (ավելի քան 410 հազար դոլար… էն ժամանակվա փոխարժեքով)։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Այո»–ի շտաբի պետ, Նիկոլի աջ ձեռք Սուրեն Պապիկյանի խոսքով՝գումարը հատկացվելու էր կուսակցության կարիքներին։Վստահեցրել, որ «Այո»–ի շտաբի ծախսերը 100 միլիոնը չեն գերազանցի։Ինչևէ…արձանագրենք և անցնենք առաջ։ Մարտի 16-ից կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն հաստատվեց, արդյունքում՝մայիսի 5-ին կայանալիք Սահմանադրական հանրաքվեն չեղարկվեց, իրենք իրենց մեջ կարեցին-ձևեցին ու իրենց կարճ խելքով լուծեցին Սահմանադրական դատարանի թնջուկը, բայց էստեղ մի կարևոր նյուանս կա.ի՞նչ եղավ հավաքած 410.000դոլարը, անգամ արարկու չեղավ այդ մասին։ Հասարակությանը չտրվեց հստակ բացատրություն ինչի՞ վրա ծախսվեցին գումարները, ի՞նչ նպատակով։Սա իշխանության հերթական «թափանցիկ» և «հաշվետվողական» կեցվածքն էր, մինչդեռ իմքայլականները ՝հասարակության հետ բաց ու թափանցիկ աշխատելու մասին 3 տարի գլուխ են հարդուկել նիկոլական հայտնի ու պղպջակ թեզերով։ Երեկ էլ իմքայլականները լծված էին դրամահավաքով, ինչի՞ համար, ինչքա՞ն հասցրին լպոկել դեռ պարզ չէ, բայց մի բան հստակ է փողոցից իշխանության եկածների համար՝այս 3 տարիները ոչ միայն ձնհալի տարիներ էին, այլ նաև՝ վերելքի ու ինքնադրսևորման(բառիս ամենաուղիղ իմաստով)։
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )