Ադրբեջանցիները իրենց հրավիրողի վաղեմի երազանքն են կատարում. միասին թեյել և մուղամ լսել
Մայիսի 12-ից Ադրբեջանը ոտնձգություններ է իրականացնում ՀՀ սուվերեն տարածքի սահմանների հանդեպ։Ադրբեջանական զինված ստորաբաժանումները տնավորվել են Սյունիքում, իսկ Հայաստանի իշխանությունները այդ հարցում ևս ցույց են տալիս անզորություն, թուլակամություն։ Ադրբեջանը փորձում է խախտել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։Սույն հարցով Հայաստանը եևկու միջազգային մարմինների կարող է դիմել, այդ մարմինները ունեն գործելու հնարավորություն: Դա առաջին հերթին ՀԱՊԿ-ն է, մինչդեռ ՀՀ-ն ՀԱՊԿ-ին չի դիմել ռազմական օգնության խնդրանքով, այլ հղում է կատարվել ՀԱՊԿ պայմանագրի այն հոդվածին (2-րդ հոդված), որը նախատեսում է անհապաղ կոնսուլտացիաներ, ոչ թե ռազմական օգնության տրամադրում, որը նախատեսված է 4-րդ հոդվածով. սրանով պայմանավորված՝ ՀԱՊԿ-ից ոչինչ ակնկալել չի կարելի, բայց այս իշխանության մեղքով: Սա ընդամենը հերթական քայլն էր, որով ՀԱՊԿ-ին փորձում են հեղինակազրկել: Այս իշխանությունը ժամանակին հետ է կանչել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար պարոն Յուրի Խաչատուրովին՝ փորձելով հեղինակազրկել ՀԱՊԿ-ը, այժմ էլ ցույց են տալիս, թե իբր ՀԱՊԿ-ից օգնություն են հայցում, մինչդեռ հղում են տալիս այնպիսի հոդվածի, որը նախատեսում է բացառապես կոնսուլտացիաների անհապաղ իրականացում: Մյուս վերպետական մարմինը, որը կարող է զբաղվել և ունի իրավասություն զբաղվելու այսպիսի հարցերով, ՄԱԿ-ն է, որը տարբեր բանաձևերի, սանկցիաների կիրառման միջոցով կարող է Ադրբեջանին ճանաչել միջազգային ագրեսոր պետություն և այդկերպ ազդել նրա վրա։ Փաստացի խախտել են մեր պետական սահմանը և տվյալ անձինք չեն։Այդ անձինք կարող են ենթարկվել պետական հատուկ հարկադրանքի, մինչդեռ այս դեպքում խախտվում է ոչ թե ՀՀ պետական սահմանը մի անձի կողմից, այլ կոնկրետ Ադրբեջանի իշխանությունների կողմից ագրեսիվ պատերազմի փորձ է արվում, խախտվում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինչը կարող է համարվել միջազգային ագրեսիա, որի դեպքում ՀՀ-ն որպես պետություն լիիրավ է պետական հատուկ հարկադրանքի միջոցներ կիրառել այդ անձանց նկատմամբ, ովքեր հանդիսանում են թշնամու զինված խմբի անդամ: Ուժեղ պետության պարագայում այդ անձինք վաղուց կգտնվեին ՀՀ հատուկ նշանակության հիմնարկներում, որից հետո նրանց կփոխանակեին Բաքվում հայտնված հայ ռազմագերիների հետ: Բայց քանի որ ՀՀ իշխանությունն օկուպացված է դավաճանական հանցավոր ռեժիմի կողմից, ադրբեջանցիները օրական 3-4 կմ ընդառաջ են գնում այն անձանց, ովքեր ժամանակին իրենց հրավիրում էին Շուշի թեյ խմելու և մուղամ լսելու: Օրեր առաջ ադրբեջանական ընտանիքը Շուշիում թեյ էր խմում և մուղամ էր լսում: Քանի որ հրավիրող անձը Շուշին հանձնելուց հետո հիմա գտնվում է Երևանում, ադրբեջանցիներն օրական 3-4 կմ ավելի են մոտենում իրեն, որպեսզի միասին իրագործեն հրավիրողի վաղեմի երազանքը՝ միասին թեյելը և մուղամ լսելը։

