Երկբևեռ պայքա՞ր, թե՞ քաղաքական միֆ

Հունիսի 20-ին կայանալիք ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել նաև ՀՀԿ-ն «Հայրենիք» կուսակցության հետ դաշինքով:Դեռևս ընտրությունների օրը հայտնի չէր, բայց ենթադրությունների մակարդակով շրջանառվում էր, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը իրար հետ կոալիցիա կստեղծեն, բայց փաստացի նրանք պայքարելու են միմյանց դեմ:ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բազմիցս հայտարարել է, որ երկբևեռ ընտրություն է լինելու.այսինքն՝իր և գործող իշխանության միջև։Քաղաքագետները մատնանշում են, որ սա քաղաքական միֆ է, որովհետև այնուամենայնիվ ՀՀ քաղացին ունի այլընտրանք գաղափարային ընտրություն կատարելու համար։Չնայած չի բացառվում, որ ընտրությունների ֆավորիտը լինելու են՝իշխող քաղաքական ուժը և Ռոբերտ Քոչարյանը:Փաստացիորեն երրորդ ուժերից՝ մեկ-երկուսը կարող են հաղթահարել 5 տոկոսի շեմը, ինչը կարող է ավելի խորացնել ճգնաժամը։ ժամի հաղթահարման այլ ելք չեն տեսնում: Եթե ընտրությունները լինեն առանց որևէ խախտումների և այն քաղաքական ուժերը,որոնք մասնակցելու են ընդունեն ընտրությունների արդյունքները և լեգիտիմացնեն, այդ դեպքում ոչ մի բախում էլ չի լինի: Արտահերթ ընտրությունը կբերի լեգիտիմ իշխանության, փողոցները կդատարկվեն, և կսկսվի Հայաստանը փակուղուց հանելու գործընթացը։ Հունիսի 20-ին թեժ ընտրություններ են սպասվում, շատ քաղաքական ուժեր արդեբ հաստատել և վերահաստատել են իրենց մասնակցությունը՝արտահերթ խորհրդարանական ընտրություններին։Հաջողվե՞ց հանգուցալուծել օր-օրի խորացող ներքաղաքական ճգնաժամը, դասեր քաղեցի՞նք սխալներից, տրվեց արդյո՞ք կատարվածին քաղաքական գնահատական.այս և այլ հարցերի պատասխանները կստանանք արտահերթ ընտրությունների ելքով, բայց որ սա անկախ Հայաստանի ընտրության տարեգրության մեջ ամենաանկատեսելին է՝կասկածից վեր է։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )