Քանի տարեկան է կրծկալը
Ոմանք գտնում են,որ այն յոթանասուն հինգ տարեկան է,մյուսները հարյուր,իսկ ամենալուրջ հետազոտողները հարյուր տարուց ավելի:Իսկ ինչ էին հագնում դրանից առաջ:Եգիպիտուհիները կրծկալին փոխարինող ոչինչ,հույն կանայք թաքցնում էին իրենց կազմվածքն առաձգական ժապավենների տակ.կրետուհիները կրծքի տակ լայն ժապավեններ էին կապում:Եվ միայն հիանալի հռոմուհիներն էին,որ կրում էին կրծկալ հիշեցնող ինչ-որ մի ներքնազգեստ:Այնուհետև,ընդհուպ մինչև տասնվեցերորդ դարը,հագնում էին կորսետ ,որն ուներ մետաղե ներդիրներ կուրծքը բարձրացնելու համար:Պտուտակների և հոդակապերի օգնությամբ կորսետը կոճկվում էր մեջքին:Օ,սարսափելի ժամանակներ:Սարսափելի էր նաև այն,որ իսկանական պալատական նորաձևության համաձայն ,դեռ վաղ մանկությունից,աղջիկները կրծքին արճճե թիթեղներն էին կախում,որպեսզի կուրծքը տափակ մնա:ժամանակակից կրծկալը հայտնագործել է ֆրանսիացի մոդելագործը Չարլզ Ֆրեդերիկ Որսը,տասնիններորդ դարի վերջում :Որսն այն անվանել է նիհար կանանց մարմնին կլորություն տալու համար արդուզարդի առարկա:Ի դեպ կանանց կրծքի գեղեցկության մասին հոգ են տանում գլխավորապես տղամարդիկ:
