Վահե Հակոբյանը հայց է ներկայացրել Արման Բաբաջանյանի դեմ

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ այսօր ներկայացվել է քաղաքացիական հայց՝ Սյունիքի մարզի նախկին մարզպետ, այժմ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ՝ Վահե Հակոբյանի վերաբերյալ զրպարտություն համարվող տվյալները հերքել պարտավորեցնելու, վիրավորանքի համար ներողություն խնդրել և վճիռը հրապարակել պարտավորեցնելու,գործարար համբավն արատավորող արտահայտությունների համար փոխհատուցման գումարի բռնագանձման պահանջների մասին ;

Այս մասին հայտարարություն են տարածել Վահե Հակոբյանի փաստաբանները։

Տեղեկացնենք հանրությանը, որ այսօր, Ազգային ժողովում տեղի ունեցած նիստի ժամանակ Արման Բաբաջանյանը թույլ է տվել իրեն արտահայտություններ, որոնք անշուշտ զրպարտող են և պարունակում են վիրավորանքի տարրեր։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )