Ի՞նչ կատարվեց 3 տարի առաջ, կամ մրից ելած՝մրջուր ընկածները

2008թ.-ի մարտի 1-ի արյունալի դեպքերից ուղիղ տասը տարի անց ժողովուրդը նույն պահաբջով, բայց այս անգամ հասունացած դուրս եկավ փողոց՝մարդիկ իշխանափոխություն էին ուզում…իրավիճակը լիցքաթափել էր պետք։ 2018թ.-ի մարտի 31-ին այն ժամանակ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցների հետ տվեց Իմ քայլը արշավի մեկնարկը։ Նիկոլ Փաշինյանի բնորոշմամբ.դա պայքար էր՝Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի դեմ , ինչպես ինքն է սիրում աաել՝հանուն քաղաքացու հաղթանակի։ 14 օր շարունակ Նիկոլ Փաշինյանն ու քայլելու հետ սեր ունեցողները 2 շաբաթ շարունակ քայլում էին Հայաստանի ճամփեքով(200կմ)։ Այնքան մեծ էր ոգևորությունը, ոև ապրիլի 13-ին նրանք մտան ազատության հրապարակ։Մարդիկ պահանջում էին Սերժ Սարգսյանի հրաժարականը, մերժում էին Սերժին ու դըմբ հուհ-երով Նիկոլի գաղափարներին արձագանքում։Ժողովուրդը շրջափակեց ԱԺ-ի շենքը, որպեսզի խաթարվեր վարչապետի ընտրությունը, բայց… Ապրիլի 17-ին ԱԺ-ն վարչապետ էր ընտրում, արդյունքում Սերժ Սարգսյանն ընտրվեց վարչապետ։Էլ ինչ Նիկոլ, եթե մարդկանց չհավաքի ու տեղը-տեղին թամաշա չցուցադրի։Նիկոլը կոկորդը պատռելով հայտարարեց, թե Հայաստանում սկսվել է՝ժողովրդական, թավշյա, ոչ բռնի հեղափոխություն.ասել է թե՝բաց ձեռքերի հեղափոխություն։ Անհնազանդության ակցիաները այդքանով չավարտվեցին, երթևեկությունը կաթվածահար էր, օր-օրի ավելանում էր՝ռեստարտի սիրահարների թիվը։ Ապրիլի 22-ը պատմական օր էր…Մարիոթ հյուրանոցում հանդիպեցին վարչապետ Սերժ Սարգսյանը և հեղափոխության ջատագով Նիկոլ Փաշինյանը։Հանդիպումը ըստ էության որևէ կողմին, որևէ բան չտևեց, ընդհակառակը եղան բերման ենթարկվածներ։ Բողոքի ակցիաները շարունակվեցին և նոր թափ ստացան։ Ապրիլի 23-ին ժողովրդի ճնշման տակ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։Ժողովուրդը ցնծության մեջ էր ու այդպես էլ չհասկացավ, որ սա մրի և մրաջրի պատմության նման մի բան էր դառնալու։ Ապրիլի 28-ին ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին վարչապետ չընտրեց…կրքերը թեժացավ, մայիսի 8-ին ԱԺ-ն ընտրեց վարչապետ, ժողովրդի ծոցից ելած, հեղափոխության բոհով անցած Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ։ Նիկոլ Փաշինյանը իր կառավարման 3 տարիների ընթացքում մի բան է արհեստավարժորեն արել՝ստել և մանիպուլյացնել,սեփական հայտարարություններին ու մտքերին հակասել։ Կար ժամանակ, երբ վարչապետը բարձր մակարդակով հայտարարում էր, որ հրաժարական տված վարչապետը չի կարող լինել՝վարչապետի պաշտոնակատար, բայց առ այսօր տեսնում ենք լրիվ այլ բան։Ինչևէ…երեք տարի առաջ հայ ժողովուրդը իսկապես մրից դուրս գալու ամենակարճ ճանապարհն ընտրեց, բայց հայտնվեց ավելի պղտոր մրաջրում։
Аа
 
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )