ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն օրինակ կծառայի աշխարհի մնացած երկրների համար. Ավետ Ադոնց

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի պնդմամբ՝ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է օրինակ ծառայել դեռևս իրենց դիրքորոշումը չհայտնած քաղաքակիրթ աշխարհի մյուս երկրների համար:

Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից «ցեղասպանություն» բառն ասել-չասելու հարցին:

«Շատ կարևոր քայլ կլինի, եթե Բայդենի կողմից ասվի այդ բառը: Կարող եմ ասել նաև, որ ևս մեկ անգամ ԱՄՆ-ն կհաստատի իր մոտեցումները ոչ թե մեր տարածաշրջանային հարցերի կարգավորման վերաբերյալ, այլ, թե ինչպես են ֆունդամենտալ արժեքները, մարդու ազատություններն արժևորվում այդ երկրում»,- նշեց Ադոնցը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )