<<Թվում է` Բայդենը պատրաստ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. լիահույս եմ, որ ԵՄ անդամ երկրները կհետևեն նրա օրինակին>>. Եվրախորհրդարանի փոխնախագահ

Եվրախորհրդարանի փոխնախագահ Ֆաբիո Մասիմո Կաստալդոն իր թվիթերյան էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կճանաչի Հայոց ցեղասպանությունը և կոչ է արել նույնն անել ԵՄ անդամ բոլոր այն պետություններին, որոնք դեռևս չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Թվում է` նախագահ Ջո Բայդենը պատրաստ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ես մեծ հույս ունեմ, որ ԵՄ անդամ երկրները, որոնք մինչ այս դա չեն արել, կհետևեն օրինակին: Եկեք չմոռանանք հայ ժողովրդի տառապանքները»,-գրել է Եվրախորհրդարանի փոխնախագահը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )