Մյանմարում արգելափակվել է Wikipedia առցանց հանրագիտարանը բոլոր լեզուներով
Մյանմարում արգելափակվել է Wikipedia ինտերնետային հանրագիտարան մուտքը բոլոր լեզուներով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով NetBlocks կազմակերպությանը, որը վերլուծում է ինտերնետի աշխատանքը:
NetBlocks-ի թվիթերյան հաղորդագրության մեջ նշվում է, որ «Մյանմարն արգելափակել է Wikipedia-ի առցանց հանրագիտարանի բոլոր լեզվական տարբերակները ռազմական հեղաշրջումից հետո հաստատված ինտերնետային գրաքննության ռեժիմի ներքո»:
Ավելի ուշ ծառայությունը հայտնել է, որ Մյանմարում, վեցերորդ գիշերն անընդմեջ ինտերնետը գրեթե ամբողջությամբ անջատված է: Կազմակերպության տվյալներով ՝ ինտերնետ հասանելիությունը նորմայից իջել է 13% -ով:
