2020 թվականի վերջից (սեպտեմբեր ամսից) բարձրացել են միջազգային ապրանքային շուկաներում կարագի իրացման գները, · ԵԱՏՄ կարգավորումների արդյունքում 2018 թվականից կարագի ներմուծման մաքսատուրքը 11%-ից բարձրացել է՝ 2021 թվականի հունվարի 1-ից կազմելով 15%: Այնուհանդերձ հարկ է նշել, որ չնայած արձանագրված գնային բարձրացումներին՝ 2020 թվականի ընթացքում միջինում կարագի իրացման գինն ավելի ցածր է եղել, քան նախորդող տարիներին (2018,2019 թվականներ)։ Համաձայն Հանձնաժողովի ուսումնասիրությունների՝ կարագի ինքնարժեքը հիմնականում բաղկացած է ձեռքբերման արժեքից, բեռնափոխադրման հետ կապված ծախսերից, մաքսատուրքերից և այլ ծախսերից։ Ընդ որում՝ կարագի ձեռքբերման արժեքն ինքնարժեքում կազմում է շուրջ 86%-ից մինչև 88%, բեռնափոխադրման ծախսերը` 1%-ից մինչև 2%, մաքսատուրքերը (3-րդ երկրներից ներմուծման պարագայում)՝ 11%-ից մինչև 15% և այլ ծախսերը՝ 0,5%-ից մինչև 1%:

ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենը հեռախոսազրույցներ Է ունեցել Միացյալ Նահանգների` ներկայում ողջ բոլոր ղեկավարների հետ` բացառությամբ մեկի:

Այդ մասին նա պատմել Է՝ փետրվարի 16-ի երեկոյան Միլուոքիում (Վիսկոնսինի նահանգ) ելույթ ունենալով հասարակայնության հետ հանդիպմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Միջոցառման ընթացքում Բայդենը դրական Է պատասխանել ԱՄՆ-ի նախկին նախագահներին զանգահարելու մասին հարցին, և հավելել, որ «նրանք բոլորը, բացի մեկից, վերցրել են լսափողը կամ զանգահարել են իրեն»:

Ներկայում ողջ են ԱՄՆ-ի հինգ նախկին նախագահներ Ջիմի Քարտերը, Բիլ Քինթոնը, Ջորջ Բուշ Կրտեսրը, Բարաք Օբաման և Դոնալդ Թրամփը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )