Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում է նաև վարժական հավաքներ հայտարարելու մասին հարցը
Կառավարությունը հերթական նիստն է գումարել։ Օրակարգում 32 հարց է, որից 26-ը չզեկուցվող, 4-ը զեկուցվող, 2-ը գաղտնի են։
Օրակարգում ընդգրկված են Վարժական հավաքներ հայտարարելու մասին, Պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցների իրականացման կարգը սահմանելու մասին, Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցեր և այլ հարցեր։
