Կորոնավիրուսից մահացած 15 քաղաքացիներից ամենատարեցը 92 տարեկան է, երիտասարդը՝ 43. ԱՆ

Մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8216 դեպք, որոնցից 3287-ն` առողջացած, 113-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4772 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 54931 թեստավորում:

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 442 նոր դեպք և 32 առողջացած։

Տեղեկացնենք, որ արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությունից 15 մահվան դեպք։ Նրանցից ամենատարեցը 92 տարեկան է, իսկ երիտասարդը՝ 43։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )