ԱԳՆ երկու փոխնախարարների մոտ կորոնավիրուս են կասկածում

Հավաստի տեղեկություն ստացանք, որ Արտաքին գործերի նախարարության կազմում կորոնավիրուսով վարակվածներ են հայտնաբերվել։ Երկու փոխնախարարներն էլ են այդ գոտում․ Ավետ Ադոնցի ընտանիքում կան վարակվածներ եւ շատ հնարավոր է, որ ինքն էլ լինի վարակակիր, մյուսը Արտակ Ապիտոնյանն է։ Աշխատակիցների մեջ էլ կան վարակվածներ, ընդ որում՝ բավականին տարեց մի աշխատակից։ ԱԳՆ-ում խուճապ է, աշխատակիցները՝ նրանք, ովքեր հեռավար չէին աշխատում, վաղվանից այլեւս աշխատանքի չեն գնալու։ Կասկածում են, որ նախարարն էլ է վարակակիր։
ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ողջ օրը չէր պատասխանում մեր նամակներին ու զանգերին, չնայած կարդում էր։ Ի վերջո, անորոշ ու ոչ ստույգ պատասխան ուղարկեց՝ հումորի սմայլիկներ կցելով․ «Այս պահի դրությամբ ԱԳՆ դիվանագիտական կազմում վարակակիրներ չունենք։ Բայց դա այս պահի՝ ժամը 19։00-ի դրությամբ))»:
ԱԳՆ-ն մեծ աշխատակազմ ունի եւ մեր տեղեկությունը հաստատեցին մի քանի աղբյուրից։ Պարզ չէ, թե խաբելու իմաստը որն է եւ որքան կարող են թաքցնել իրականությունը։ Ինչպես նաեւ՝ թաքցնելու իմաստը որն է։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )