Ինչու՞ են աֆրիկացիներն այնդքան տարբերվում մյուս ռասաների ու ազգությունների ներկայացուցիչներից : Բրիտանացի գիտնականները պարզել են, թե ինչպես են մոլորակի վրա հայտնվել սևամորթ ունեցող մարդիկ :
Բնական ընտրության և մուտացիայի արդյունքում
Մուգ մաշկ ունեցող մարդիկ վաղուց տարածվել են աշխարհի բոլոր մայրցամաքներում : Սակայն ի սկզբանե նրանց բոլորի հայրենիքը եղել է Աֆրիկան : Ինչու՞ են նրանք մաշկի նման երանգ ձեռք բերել : Մեծ Բրիտանիայի գիտնականները եկել են եզրակացության, որ դա եղել է մեւտացիայի և բնական ընտրության արդյունք :
Քանի որ Աֆրիկա մայրցամաքում Արեգակն ավելի վառ է շողում, այնտեղ ապրող մարդկանց մաշկում սկսվել է էումելանին արտադրվել, որը շագանակագույնի պիգմենտ է : Հետագայում էլ այդ երևույթին էլ միացել է էվոլյուցիոն ընտրությունը :Սակայն երբ մարդիկ տեղափոխվել են այլ տարածքներ, նրանց օրգանիզմները հարմարվել են այդ վայրերին : Մոլորակի հյուսիսային հատվածներում նրանց մաշկը աստիճանաբար սկսել է գունաբացվել : Այս գործընթացի մասին հետազոտողները պատմել են ԱՄՆ մարդաբանների 84-րդ համաժողովի ժամանակ :
