Էջմիածնում մեքենա է այրվել, հայտնաբերվել է մեկ դի

Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ Էջմիածի ավտոճանապարհին մարդատար մեքենա է այրվում։ «Հրապարակի» հարցմանն ի պատասխան ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքը տեղի է ունեցել Զվարթնոց թաղամասում
«Ոստիկանությունում ահազանգը ստացվել է ժամը 17։05-ին, որ Զվարթնոց թաղամասում մեքենա է այրվում, մեկնել է օպերատիվ քննչական խումբ, հրդեհը մարելուց հետո մեքենայում հայտնաբերվել է դի, ևս 3 անձ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց»,- հայտնեցին ոստիկանությունից։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )