Իրաքում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով 8 օրյա պարետային ռեժիմ է սահմանվել. AL Arabia
Իրաքը հայտարարել է շուրջօրյա պարետային ժամ հայտարարելու որոշման մասին: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով Al Arabiya հեռուստաալիքին:
Նշվում է, որ պարետային ժամը տևելու է 8 օր: Այն ձեռնարկվել է նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ շուրջօրյա պարետային ռեժիմը կսկսվի մայիսի 22-ից և կտևի մինչև մայիսի 30-ը: Իդ ալ Ֆիթր եռօրյա տոնը, որով ավարտվում է մահմեդականների համար սուրբ համարվող ծոմապահության ամիսը՝ Ռամադանը, իրաքցիները ստիպված կլինեն նշել մեկուսացման պայմաններում: Մերձավոր Արևելքի երկրների մեծ մասում Ռամադանն ավարտվում է մայիսի 24-ին:
Ներկայումս Իրաքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 3 260 դեպք, 121 մարդ մահացել է, 2 126-ն ապաքինվել են:
