Բրազիլիայում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 15 հազար մարդ. РИА Новости
Բրազիլիայում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը 1 օրում ավելացել է 816-ով՝ կազմեպով 15 633: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը:
Հաղորդվում է, որ ևս 2 304 մարդու մահվան հանգամանքներն այժմ ուսումնասիրվում են:
Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 14 919 դեպք: Ընդհանուր առմամբ գրանցվել է վարակման 233 142 դեպք: Նշվում է, որ ապաքինվել է 89 672 մարդ:
Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին կորոնավիրուսի բռնկումն անվանել էր համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալներով՝ աշխարհում վիրուսով վարակված է ավելի քան 4.4 միլիոն մարդ, 302 հազար մարդ մահացել է:
