Եթե էս տեմպերով գնանք, ստիպված ենք լինելու վերադառնալ սահմանափակումներին․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է հակահամաճարակային պահանջների կատարման վիճակից։ Այս մասին նա այսօր հայտնեց իր ուղիղ միացման ժամանակ։ Փաշինյանը նշեց, որ պետք է պահպանվեն սոցիալական հեռավորության և ձեռքերը պարբերաբար ախտահանելու պահանջները։
Ըստ Փաշինյանի՝ կորոնավիրուսն առնվազն 1 տարի լինելու է մեզ հետ, և պետք է սովորել ապրել դրան զուգահեռ։ Սակայն վարչապետը հիշեցրեց, որ դա չի նշանակում, որ կարելի է անկաշկանդ վարակվել ու վարակել այլ մարդկանց։
«Եթե էս տեմպերով մենք գնանք, և նոր հիվանդացությունների դեպքերն այս տեմպով ավելանան, մենք նորից ստիպված ենք լինելու գնալ սահմանափակումների», – ասաց Փաշինյանը։
Սահմանափակումների նպատակը, ըստ վարչապետի, լինելու է այն, որ չստեղծվի իրավիճակ, երբ բուժօգնության կարիք ունեցողները մնան առանց բուժօգնության։ Ըստ այդմ՝ Փաշինյանը կոչ է անում պահպանել հակահամաճարակային կանոնները։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )