Թրամփը դադարեցրել է ճեպազրույցը լրագրողների հետ ունեցած վեճի պատճառով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդհատել է Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցը՝ լրագրողների հետ ունեցած վիճաբանության պատճառով: Այս մասին հայտնում է Известия-ն:

Մայիսի 11-ին իր ելույթի ժամանակ ամերիկացի առաջնորդը պարծեցել է նրանով, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսն ախտորոշող թեստերն ամենաշատն են անցկացվել՝ ի համեմատություն որևէ այլ երկրի հետ: Սակայն, որոշ լրագրողներ նկատել են, որ Միացյալ Նահանգներում մահացությունը կտրուկ ավելանում է:
Այն հարցին, թե ինչու է նման բան տեղի ունենում, Թրամը կտրուկ խորհուրդ է տվել այդ մասին Չինաստանին հարցնել: Բացի դա, նա այդ հարցը զզվելի է որակել, ինչն էլ բարկացրել է լրագրողին:

Լրագրողի մյուս հարցերին նա հրաժարվել է պատասխանել՝ հայտարարելով, որ վերջինիս խոսքի հնարավորություն տրվել է, սակայն նա դա անտեսել է:
Դրանից հետո Թրամփն ուղղակի դադարեցրել է ճեպազրույցը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )