ԱՄՆ-ն Իրանին առաջարկել է հատուկ ինքնաթիռ ուղարկել իր քաղաքացիներին հայրենիք տեղափոխելու համար. Интерфакс

Թեհրանը կարող է հատուկ ինքնաթիռ ուղարկել ԱՄՆ-ից իր 11 քաղաքացիներին վերադարձնելու համար: Այս մասին հայտնել է Միացյալ Նահանգների Ներքին անվտանգության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Քեն Քուչինելին:

Интерфакс-ի հաղորդմամբ՝ Իրանի 11 քաղաքացիներն իրենք են հայտնել հայրենիք վերադառնալու ցանկության մասին, իսկ ԱՄՆ իշխանությունները մտադիր են արտաքսել նրանց:
«Մեզ մոտ ձեր 11 քաղաքացիներն են, որոնք այստեղ ապօրինի կերպով են գտնվում, և որոնց մենք փորձել ենք վերադարձնել: Եվ հանկարծ, դուք ասում եք, որ ցանկանում եք վերադարձնել նրանց: Ուրեմն չարտերային թռիչք ուղարկեք, և մենք կվերադարձնենք միանգամից բոլորին»,- գրել է ամերիկացի պաշտոնյան թվիթերյան իր էջում

Նա հավելել է, որ Վաշինգտոնն արդեն մի քանի ամիս փորձում է հայրենիք ուղարկել իրանցի պրոֆեսոր Սիրուս Ասգարին:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )