Կոտայքում հաստատվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք, ընդհանուր թիվը 345 է
Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
«Մայիսի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 345 հաստատված դեպքեր, որից առողջացել են 142 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 7 է»,-գրել է մարզպետը:
Հիշեցնենք, որ Հայաստանում մայիսի 7-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 2884 հաստատված դեպք, մահացել է 42 քաղաքացի:
