Ես ինձ խաբված չեմ զգում, Փաշինյանի հետ ինչ խոսել ենք, դա մեր ներքին պայմանավորվածությունն է

Խորհրդարան ժամանած նախկին վարչապետ Կարեն Կարապետյանից Hraparak.am-ն այսօր հետաքրքրվեց, թե ի՞նքն է, արդյոք, Նիկոլ Փաշինյանին ազատել, երբ հեղափոխության օրերին Էրեբունուց նրան իր ընկերների հետ ձերբակալեցին:
«Ես չեմ գնացել ազատել Նիկոլ Փաշինյանին, ես գնացել հանդիպել եմ, միջնորդել եմ դատախազին, որպեսզի ազատեն»,-ասաց նա:
-Իսկ ինչո՞ւ է դա արել:-Որպեսզի այն իրավիճակից, որում մենք գտնվում էինք, դուրս գայինք տրամաբանորեն:
-Ինչ-որ պայմանավորվածություն եղե՞լ է Ձեր և Նիկոլ փաշինյանի միջև, որ գուցե Դուք պետք է գաք իշխանության:
-Այդ հարցը հնչել է, և պարոն Փաշինյանի հետ ինչ որ խոսել ենք, դա մեր ներքին պայմանավորվածությունն է:
-Դուք Ձեզ խաբված զգո՞ւմ եք, պարոն Կարապետյան:
-Ոչ:
-Ձեզ ոչ մի խոստում չէի՞ն տվել…
-Ոչ:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )