Բժշկական դիմակների արտադրության գործարան Թրամփը այցելել է առանց դիմակի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Արիզոնա նահանգում գտնվող բժշկական դիմակների արտադրության նորաբաց գործարան այցելել է առանց դիմակի այդպիսով խախտելով ընդունված «դիմակային ռեժիմը»։ Այս մասին գրում է Reuters լրատվական գործակալությունը։ Հրապարակված լուսանկարներում երեւում է, թե ինչպես գործարանում բոլոր աշխատողները դիմակներով են, եւ բացի այդ պատերից էլ պարտադիր դիմակ կրելու մասին ցուցումներ կան գրված, սակայն ԱՄՆ նախագահը եղել է առանց դիմակի։ Առանց դիմակի են եղել նաեւ Թրամփին ուղեկցողները։ Լրատվամիջոցի ուշադրությունն է գրավել այն, որ ԱՄՆ նախագահը երբեք դիմակով հանդես չի եկել հասարակության մեջ, ինչը խախտում է բժիշկների կողմից կորոնավիրուսային պանդեմիայի շրջանում անվտանգության պահպանման առնչությամբ արված ցուցումները։
