Ըստ ԱՄՆ կառավարության զեկույցի՝ Չինաստանը միտումնավոր թաքցրել է կորոնավիրուսի լրջությունը. CNN

Չինաստանի կառավարությունը միտումնավոր թաքցրել է կորոնավիրուսի լրջությունը միջազգային հանրությունից՝ միևնույն ժամանակ կուտակելով ներկրումներն ու նվազեցնելով արտահանումը: Ինչպես փոխանցում CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչին, այս մասին ասվում է Ներքին անվտանգության նախարարության զեկույցում:

«Չինաստանն, ըստ երևույթին, բժշկական պարագաների արտահանման ծավալները կրատել է նախքան հունվարին Առողջապահության Հանաշխարհային կազմակերպությանը «Քովիդ-19»-ի մասին տեղյակ պահելը»,- պաշտոնյայի հաղորդմամբ՝ ասվում է զեկույցում:
Զեկույցը, որում այս տարի ավելի վաղ գնահատվել էին արտահանման և ներկրման ծավալները, դաշնային կառավարությունը շրջանառության մեջ է դրել ուրբաթ օրվանից:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կիրակի հայտարարել էր, որ «ահռելի ապացույցներ» կան առ այն, որ կորոնավիրուսի բռնկումը ծագել է չինական լաբորատորիայում, թեև ապացույց չէր ներկայացրել:
«Ես կարող եմ ասել ձեզ, որ կան զգալի քանակությամբ ապացույցներ, որոնք ապացուցում են, որ կորոնավիրուսի բռնկումը տեղի է ունեցել Ուհանի լաբորատորիայում: Լավագույն փորձագետները կարծում են, որ վիրուսը մարդածին է»,- ասել էր Պոմպեոն ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )