Ինչպես է Լենա Նազարյանը կեղծում իրականությունը՝ թաքցնելով սեփական ձախողումները

Այսօր համայն հայությունը ոգեկոչում է Մեծ Եղեռնի զոհերի 105-րդ տարելիցը՝ բոլորիս միավորելով մեկ գաղափարի շուրջ…
Սակայն, ինչպես տեսնում ենք, գործող իշխանություններն այդպես չեն մտածում… Հայոց Մեծ եղեռնի 105-րդ տարելիցից մեկ օր առաջ իր անտրամաբանական և փորլուծության հետևանքներ հիշեցնող մտքերով հայտնի ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն իր facebook-յան էջում գրառում է կատարել և իրենց իշխանության աշխատանքի արդյունք է ներկայացրել վերջին երկու տարում տարբեր երկրներում հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձևերի և օրինագծերի ընդունումը… Սա Փաշինյանի թիմակցի քաղաքական անբարոյականության ցայտուն դրսևրումներից է…
Հետաքրքիր է, ինչպես է Նազարյան Լենան բացահայտել, որ 2019 թ-ի ապրիլի 10-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու մասին հրամանագիրը իրենց իշխանության ջանքերի շնորհիվ է… Այդպես մտածողը պրիմիտիվ տգետ է… Նախ, դա Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակիցների ջանքերի և ՀՀ բոլոր իշխանությունների երկար տարիների աշխատանքի արդյունք է… Նույնն էլ Պորտուգալիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն է… Կարո՞ղ է տիկին Նազարյանն իրենց թիմակիցների անունները տալ, ովքեր մեծ լումա ունեն վերը նշված գործընթացների մեջ… Չի կարող, քանի որ այդպիսիք գոյություն չունեն…
Տարրական տգիտություն է Նազարյան Լենայի այն պնդումը, որ 2019 թ․-ի հոկտեմբերի 30-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի, իսկ դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևերը, ինչպես նաև 2020 թ․-ի փետրվարին Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ Փաշինյանի իշխանության շնորհիվ է տեղի ունեցել… Տիկնոջը մեկը չկա՞ բացատրի, որ այդ ամենը զուտ Վաշինգտոն-Անկարա և Դամասկոս-Անկարա հարաբերությունների ծայր աստիճան լարման արդյունք է և որևէ կապ չունի ՀՀ ԱԳՆ-ի աշխատանքի արդյունավետության հետ…
Ավելին` տիկին Նազարյանին ցանկանում եմ իրենց արտաքին քաղաքականության տապալումների և Փաշինյանի ընկերների հակահայկական քայլերի մասին հիշեցնել, որոնք հիմնականում կապ ունեն մեր ԱԳՆ-ի և իրենց իշխանության անգործության հետ…
Դրանք են՝ ֆրանսիական դատարանների կողմից ընդունված քաղաքական որոշումները, որոնցով չեղարկվեցին Ֆրանսիայի և Արցախի բազմաթիվ քաղաքների միջև ստորագրված համագործակցության պայմանագրերը… Արցախում վերջերս տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո, Բաքվի ջանքերի շնորհիվ, հակահայկական հայտարարություններով հանդես եկան Փաշինյանի ընկերների կողմից ղեկավարվող երկրները՝ Կանադան, Վրաստանը և Ուկրաինան… Փաշինյանին համակրող Զելենսկու փոխարտգործնախարար Վասիլի Բոդնարը մարտի 26-ին պետական մարմիններին ուղղված նամակում ցուցումներ է տվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին չմասնակցել, իսկ մասնակցելուց էլ “Հայոց ցեղասպանություն” տերմինը չօգտագործելու մասին… Ինչո՞ւ Փաշինյանի ԱԳՆ-ն չի արձագանքում Բոնդարի այս լկտի դեմարշին… Թե՞ այդքան դուխ չունի…
Հ.Գ. ԱԺ փոխխոսնակի անամոթ այս գրառումը ցույց է տալիս, որ Փաշինյանը և նրա թիմակիցները պատրաստ են ամեն տեսակ էժանագին կեղծիքների իրենց չարածն իրենց վերագրելու համար, միևնույն ժամանակ՝ սեփական ձախողումների մասին գերադասելով լռել…
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )