Փորձագետը Գերմանիայում վերջին 70 տարվա ընթացքում արտադրության ոլորտում ամենաուժեղ անկումն է կանխատեսել. DW

Կորոնավիրուսի համավարակի հետևանքով Գերմանիան կարող է արտադրության ոլորտում վերջին 70 տարվա ընթացքում ամենալուրջ անկումն արձանագրել: Այս մասին DW-ին հայտնել Է Մյունխենի տնտեսական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Կլեմենս Ֆյուստը, որը զբաղվում է արդյունաբերության ճյուղերի աշխատանքի վերլուծությամբ։

Նա ներկայիս իրավիճակը համեմատել է 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի հետ՝ ընդգծելով, որ «այս անգամ ամեն ինչ ավելի վատ կլինի»։

«Հիմա մենք խնդիր ունենք տնտեսության իրական հատվածի հետ։ Մենք դադարեցնում ենք տնտեսական գործընթացները»,- հայտնել է ինստիտուտի ղեկավարը։

Նրա խոսքով՝ միակ բանը, որ կարող է օգնել պետությանը՝ արտադրական կյանքի վերկանգնումն ու համավարակի դեմ պայքարի միջոցների համաձայեցումն է։

«Ահա թե ինչ պետք է անենք, և սա շատ դժվար է մի շարք պատճառներով։ Այդ պատճառով կարծում եմ, որ այս ճգնաժամը շատ ավելի խորն է լինելու, քան ֆինանսական անկումը»,- հավելել է նա։

Ավելի վաղ Գերմանիայի Բունդեսթագը քվեարկել էր պետական պարտքի աճի արգելքի՝ հիմնական օրենքում ամրագրված արգելքից ժամանակավոր դուրս գալու օգտին, որի դեպքում պետության կողմից ծրագրված ծախսերը ֆինանսավորվում են ոչ թե նոր վարկերի հաշվին, այլ բացառապես բյուջետային եկամուտների միջոցով:

Պատգամավորները նաև քվեարկել էին աննախադեպ հակաճգնաժամային փաթեթի օգտին, որը նախատեսում է, մասնավորապես, կորոնավիրուսի համավարկի դեմ պայքարի նոր պարտքի հաշվին տարբեր միջոցառումների ֆինանսավորում 156 միլիարդ եվրոյի չափով:

Գերմանիայում հաստատվել է կորոնավիրուսի 25 233 դեպք, որից 1331-ը՝ մահվան ելքով, ևս 3900-ն ապաքինվել է։

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 435 036-ի, որից 21 295-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 114 642 մարդ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )