ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 1000-ը. Հոփկինսի անվան համալսարան

ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 1000-ը: Այս մասին տեղեկացնում է Ջոնս Հոփկինսի անվան համալսարանի կայքը, որն իր հաշվարկներն անում է դաշնային և տեղական վիճակագրության հիման վրա:

Համալսարանի տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում վարակվածների թիվը գերազանցում է 68 500-ը, 1031 մարդ մահացել է:
Երեք օր առաջ ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը 390 էր:

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 435 036-ի, որից 21 295-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 114 642 մարդ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )