Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 37-ի
Թուրքիայում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 մարդ, մահացածների ընդհանուր թիվը հասել է 37-ի: Այս մասին տեղեկացնում է «Միլլիյեթ» պարբերականը` հղում անելով Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջային:
Ըստ նախարարի ներկայացրած տվյալների` վերջին օրվա ընթացքում Թուրքիայում անցկացվել է կորոնավիրուսի 3672 թեստ, որոնցից 293-ը դրական պատասխան է ցույց տվել: Կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում հասել է 1529-ի:
Նախարարը կրկին կոչ է արել քաղաքացիներին դուրս չգալ տներից և ռիսկի չենթարկել սեփական ընտանիքի անդամներին:
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 381 000-ը, ավելի քան 16 000 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 102 000-ը: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին
