Այս ամիս դեռ կկարողանանք վճարել աշխատողներին, հետո կփակվենք, իմաստ չունի վարկ վերցնել՝ թեկուզ արտոնյալ

Որոշ ամրագրումներ ունեինք, որոնք չեղարկվել են իրավիճակի հետ կապված, նաև աշխատում ենք տեղական շուկայի վրա, բայց հիմա հաճախորդները շատ քիչ են. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ավան պլազա» հյուրանոցի տնօրեն Արմեն Կարապետյանը՝ անդրադառնալով, երկրում հայտարարաված արտակարգ դրությամբ պայմանվորված, հյուրանոցի կրած վնասներին:

«Խնդիրների հետ մեկտեղ ուղղակի դեռ չենք փակվում, մինչև տեսնենք ինչ կլինի: Մինչև ամսվա վերջ պարզ կլինի՝ կա՛մ կփակվենք, կա՛մ ոչ»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է աշխատողներին, Կարապետյանն ասաց, որ այս ամիս կվճարեն նրանց: «Մի քիչ գումար դեռ կա, կարողանում ենք վճարել, մարդկանց չենք ուզում այս նեղ պահին այդպես թողնել: Հյուրանոցը վնաս է կրում, բայց աշխատողներին չենք ուղարկում տուն: Ամբողջ կազմը, որը կա, առանց կրճատելու վճարում ենք: Մինչև ամսվա վերջ պարզ կլինի, դրանից հետո կերևա»,- նշեց նա:

Դիտարկմանը՝ վարչապետը նշել է, որ արտոնյալ վարկեր կտրվեն գործարարներին, նա ասաց, որ իմաստ չունի վարկ վերցնել, թեկուզ՝ արտոնյալ: «Եթե հետագայում էլ տուրիտս չենք ունենալու, Հայաստանից էլ՝ հաճախորդ, կփակվենք, հետո տեսնենք, երբ կկարգվորվի»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ երկրում արտակարգ դրություն է հայտարարվել: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել է՝ աշխատողները պետք է վճարվեն տանը մնալու ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել է՝ արտոնյալ պայմաններով վարկ կտրամադրեն գործարարներին:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )