Այսօր երջանկության միջազգային օրն է
Այսօր, մարտի քսանին ՄԱԿ անդամ երկրներում հայտարարված է Երջանկության միջազգային օր։ Տոնը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի կողմից ճանաչվել է 2012 թ-ին: ՄԱԿ-ը կոչ է անում տոնել այս օրը համապատասխան կրթական- տեղեկատվական ծրագրերի միջոցով, քանի որ երջանկության որոնումը մարդու հիմնական նպատակն է: Ի դեպ որոշումը կայացվել է միաձայն։ Ի դեպ, Հայաստանը աշխարհի երջանիկ երկրների ցուցակում 53-րդն է: Ամենաերջանիկ երկրներ են ճանաչվել Կոստա Ռիկան, Վիետնամը, Կոլումբիան, Բելիզը և Էլ Սալվադորը, իսկ ոչ երջանիկ երկրների շարքում են Բոթսվանան, ապա` Չադը, Քաթարը, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը եւ Մալին:
