Արցախում ձևավորվել է կորոնավիրուսի միասնական տեղեկատվական հարթակ
ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Նոր կորոնավիրուսի կանխարգելման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի շրջանակներում ձևավորվել է տեղեկատվական շտաբ: Ցանկացած տեղեկատվություն հրապարակվելու է միասնական տեղեկատվական հարթակի միջոցով, որը համակարգում է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը»:
