Ազնիվ կլինեմ, ձեզնից շատերը կկորցնեն ընտանիքի անդամներին․Բորիս Ջոնսոն
Մեծ Բրիտանիայի կառավարութան ղեկավար Բորիս Ջոնսոնն իր վերջին ասուլիսում կոչ է արել իր երկրի քաղաքացիներին կորոնավիրուսի պատճառով պատրաստ լինել հարազատներին կորցնելուն․ վարակվածների թիվը կարող է շատ ավելին լինել, քան պաշտոնական տվյալներն են։ Գիտնականների տվյալներով՝ Մեծ Բրիտանիայում կա մինչև տասը հազար վարակված։ Այս մասին հաղորդում է Financial Times-ը»։
«Սա շարունակվելու է տարածվել։ Պետք է ձեզ հետ, բրիտանական հասարակության հետ ազնիվ լինեմ՝ շատ ընտանիքներ ժամանակից շուտ կկորցնեն իրենց հարազատներին»,-ընդգծել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։
SARS-CoV-2-ը նա կոչել է հասարակական առողջապահական ոլորտի վատագույն ճգնաժամը։ Ներկա պահին Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակված է 456 մարդ։ Հիվանդների թվով առաջին ութնյակում են՝ Իտալիան, Ֆրանսիան, Իսպանիան ու Գերմանիան։ Վերջին տվյալներով՝ մոլորակում գրանցվել է հիվանդացության 128 հազար դեպք, նրանցից 4,7 հազարը մահացել են, 68 հազարից ավելին առողջացել։
