Արտակարգ նիստ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 13-ին, կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ իրավիճակը գնահատելու համար խորհրդակցություն է հրավիրել: Հիշեցնենք, որ նախօրեին Հանրապետության ղեկավարն ընդհատել էր իր արձակուրդը եւ վերադարձել Երեւան։ Նախօրեին երեկոյան հանդես էր եկել ուղիղ եթերով, հայտարարելով, որ այսօր կրթական բոլոր տիպի հաստատությունները փակ են լինելու։
