Ավստրալիայում օդանավի կործանման հետևանքով 5 մարդ է զոհվել
Ավստրալիայում թեթևշարժիչային օդանավի կործանման հետևանքով հինգ մարդ է զոհվել, հայտնում է 9news.com.au կայքը։
Դեպքը տեղի է ունեցել Քուինսլենդ նահանգում։ Վթարված ինքնաթիռի մասերը գտել են Քեյփ Յորք թերակղզու ափերին։
Օդանավը թռիչքուղու վրա վայրէջք կատարելու երկու փորձ է արել, սակայն երրորդ փորձի ժամանակ այն ողբերգական վթարի է ենթարկվել:
Ոստիկանությունն այժմ փորձում է կապվել զոհվածների հարազատների հետ կատարվածի մասին տեղյակ պահելու նպատակով։ Նշվում է, որ բոլոր զոհվածները պետական դեպարտամենտի աշխատակիցներ են եղել։
