ՍԴ ներկա կազմը դեռ որքան է պաշտոնավարելու․ հաշվարկ
Թեեւ Նիկոլ Փաշինյանը տիեզերական աղմուկ է բարձրացրել, թե ՍԴ իր համար խնդրահարույց յոթ դատավորները պաշտոնավարելու են մինչեւ 2035 թվական, սակայն փոքրիկ կենասգրական ուսումնասիրությունն իսկ ցույց է տալիս, որ այդ հայտարարությունը, ինչպես եւ նրա կողմից արված հայտարարությունների մեծ մասը, բավական խոցելի են եւ իրականությունն աղճատված են ներկայացնում։ Այսպես օրինակ, ըստ Արա Սահակյանի հաշվարկի, Ալվինա Գյուլումյանի պաշտոնավարման ժամկետը, որպես ՍԴ դատավոր լրանում է հաջորդ տարվա հունվարին, քանի որ այդ ժամանակ լրանում է նրա 65 տարին։ Ֆելիքս Թոխյանի դեպքում պաշտոնավարման ժամկետը լրանում է 2026 թվականին, երբ վերջինս կդառնա յոթանասուն տարեկան։ Աշոտ Խաչատրյանն էլ 65 ամյակը կտոնի 2027-ին, եւ այդ ժամանակ էլ լրանում է նրա պաշտոնավարման ժամկետը։ Հրանտ Նազարյանը, Արման Դիլանյանը, Արայիկ Թունյանը, Վահե Գրիգորյանը կպաշտոնավարեն մինչեւ 2029-2031 թթ, եւ պաշտոնավարման ժամկետները նրանց դեպքում կլրանա կամ տարիքային ցենզով պայմանավորված կամ պաշտոնավարման 12 տարին լրանալով։ Միայն Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը կլրանա 2035-ին․ երբ լրանա նրա 65 տարին, իսկ Արեւիկ Պետրոսյանինն էլ ավելին, կլրանա 2037 թվականին, կրկին երբ դառնա 65 տարեկան
