Այո-ի հակառակ երեսը. Նիկոլ Փաշինյանը կարող է կորցնել ամեն ինչ

Չնայած «Այո»-ի քարոզարշավը նոր չէ, որ մեկնարկել է, սակայն դրա առավել ակտիվ փուլն, ըստ էության, նոր է սկսվել. վարչապետ Փաշինյանը թիմի հետ միասին ամբողջությամբ լծվել է «Այո»-ի քարոզին՝ միառժամանակ հեռանալով պետական գործերից:

Ընդհանարապես պետք է արձանագրել, որ «Այո»-ի քարոզի հարցում իշխանոթյուններն ի սկզբանե ստիպված եղան բախվել տակտիկական դժվարությունների. այն մարտավարությունը, որը նրանք նախապես մշակել ու որի վրա հույս էին դրել, փաստացի չաշխատեց, քանի որ «Ոչ»-ի քարոզչական ճամբար այդպես էլ չձևավորվեց, ինչն ի սկզբանե բարդացրեց իշխանությունների գործը՝ խնդիրը պրմիտիվ՝ «սևերի ու սպիտակների» դաշտ տեղափոխելու ու դրանով հասարակության առնվազն մի մասի վրա հոգեբանական լուրջ ազդեցություն թողնելու:
Դատելով, սակայն, նույն Սյունիքում Փաշինյանի ու մյուսների հնչեցրած ելույթներում տեղ գտած շեշտադրումներից, իշխանական թիմում մտադիր չեն հրաժարվել փորձված մեթոդից՝ նախկինների անունը շահարկելու միջոցով սեփական ճիշտն ամեն գնով առաջ մղելու, մարդկանց մանիպուլացնելու. «սևերն», այնուամենայնիվ, անփոխարինելի դուրս եկան:

Վարչապետն ակնհայտորեն երկրորդ հեղափոխության փորձ է անում. այն թեզերը, որոնց շնորհիվ Փաշինյանին հաջողվեց 2018-ին իշխանությունը վերցնել, «Այո»-ի քարոզարշավի ընթացքում նույնպես հնչեցվում են, շահարկվում, դրանցով են հիմնավորվում լիովին կառավարելի ՍԴ ստանալու իշխանության ձգումները: «Այո»-ն կուռ փաստակներով հիմնավորելու փոխարեն՝ Նիկոլ Փաշինյանը լծվել է նախկինների սև փիառի գործին՝ կոչ անելով նրանց հետ մեկտեղ մերժել նաև Հրայր Թովմասյանին:
«ՍԴ 7 անդամները Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, 96-ին էլ Լևոն Տեր-Պետրոսյանի կամակատարն են եղել», «Ես հիմա ավելի մաքուր եմ, քան նախքան վարչապետ լինելս», «Մեքենան, ուղղաթիռը, ինքնաթիռը ճոխություն չէ, այլ՝ փոխադրամիջոց», «Սյունիքի մարզ եմ ժամանել ուղղաթիռով, Մեղրիից այստեղ էլ եկել եմ պետական մեքենայով, որովհետև չեմ կարող չգալ, որովհետև այդ «ոչ»-իստների ժամանակ ընդունված օրենքի համաձայն՝ վարչապետը համարվում է հատուկ պահպանության ենթակա պաշտոնյա, և, նույնիսկ, չի կարող հրաժարվել այդ պահպանությունից»:
Սրանք մասնակի մեջբերումներ են այն հայտարարություններից, որոնք Փաշինյանն արդեն իսկ հասցրել է հնչեցնել «Այո»-ն քարոզելիս, ու որոնք, ըստ էության, պարզորոշ կերպով ցույց են տալիս, թե մինչև ուր կարող է հասնել իշխանական պոպուլիզմը: Ընդ որում՝ ինչպես կարելի է նկատել, նույնիսկ սեփական ոչ պոպուլյար ու բազմաթիվ հարցականների տեղիք տվող քայլերի մեղքն ու պատասխանատվությունը Փաշինյանը փորձում է բարդել նախկինների վրա՝ հուսալով, որ նման կերպ կկարողանա խուսափել պատասխանատվության իր չափաբաժնից ու նույնիսկ քաղաքական կապիտալ կորզել. իբր մերժված իշխանություններն են մեղավոր, որ ներկայիս վարչապետը «սեփական կամքին հակառակ» ճոխության, կատարյալ կոմֆորտի մեջ է ապրում…
Իրականում Նիկոլ Փաշինյանի մարտավարությունը չափազանց խոցելի է ու անհեռանկարային: Հանրաքվեն այսքան քաղաքականացնելով, դրան բացառապես այդբովանդակ երանգ հաղորդելով՝ Փաշինյանը կասկածի տակ է դնում հեղափոխության ու սեփական իշխանության ապագան, քանի որ տապալման բնավ բացառված չէ ոչ այնքան «Այո»-ն է տապալվելու, որքան բուն հեղափոխությունը՝ դրանից բխող նաև քաղաքական հետևանքներով: Փաշինյանն ակնհայտորեն միտումնավոր կերպով հարցը իրավական հարթությունից տեղափոխում է քաղաքական դաշտ՝ հարվածի տակ դնելով ունեցած ողջ քաղաքական կապիտալն, ինչն, անկասկած, լավ օրից չէ, որ արվում է. այդպես էլ չի հաջողվում փաստարկված բացատրություն ստանալ, թե ինչ օբյեկտիվ կապ կարող է լինել Հրայր Թովմասյանի կարիերայի հետագա ընթացքի և կոռուպցիայի, բացակայող ներդրումների կամ ասենք վատ եղանակի միջև: Այս պայմաններում մնում է շահագործել մարդկային հույզերն ու կրքերը՝ դրանք արհեստականոեն գրգռելով, թշնամանք ու ատելություն սերմանելով: Այս ամենը նաև հստակ վկայությունն է այն բանի, որ իշխանություններն իրականում վախենում են իրենց քաղաքական օպոնենտներից՝ հստակ գիտակցելով այն օբյեկտիվ վտանգը, որ կարող է բխել վերջիններից. Նիկոլ Փաշինյանը դեռ ջանում է հասարակությանը համոզել, որ իրեն այլընտանք չկա, այնինչ իրականությունը բոլորովին հակառակն է:
Իշխանությունները հայտարարել են, թե վարչական ռեսուրսի կիրառումն ի սկզբանե բացառելու են: Փաստ է, սակայն, որ առանց այդ ռեսուրսի չարաշահման, իշխանությունների համար անհնար է լինելու համապատասխան տոկոս խփելն ու քաղաքականապես ամրանալը, քանի որ հեղափոխական էյֆորիան մարել է վաղուց և այն այլևս անհնար է լինելու կրկին բռնկել: Իսկ սա նշանակում է, որ վարչական ռեսուրսի կիրառումն իշխանությունների համար դառնում է օբյեկտիվ անհրաժեշտություն՝ անկախ դրա էսթետիկ կողմից:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )