Նավթի համաշխարհային գները կտրուկ անկումից հետո 3%-անոց աճ են գրանցել

Նավթի համաշխարհային գները երկուշաբթի օրվա կտրուկ անկումից հետո շարունակում են պահպանել գների դանդաղ բարձրացման միտումը. գների աճն արդեն գերազանցում է 3%-ը, Brent նավթի գինը բարձրացել է 4%-ով, գրում է ria.ru-ն:

Brent նավթի գինը հասնել է 38.72 դոլար մեկ բարելի դիմաց ցուցանիշի: WTI տեսակի նավթի արժեքն աճել է 3,26%-ով՝ հասնելով 35,48 դոլար մեկ բարելի դիմաց ցուցանիշի:

Նավթի գները շարունակում են վերականգնվել երկուշաբթի օրվա կտրուկ անկումից հետո, որը պայմանավորված էր ՕՊԵԿ+-ի երկրների կողմից հումքի արտադրության հետ կապված անորոշության պատճառով, երբ ուրբաթ նրանք չէին կարողացել համաձայնության գալ՝ փոխել համաձայնագրի դրույթները կամ երկարաձգել այն: Արդյունքում ՝ ապրիլի 1-ից, նախորդ դաշինքի անդամներից ոչ մեկը պարտավորություն չի ունենա սահմանափակել արտադրությունը, իսկ Սաուդյան Արաբիան, ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, հայտնել է, որ մտադիր է ավելացնել արտադրությունը, ինչպես նաև նավթի գները:

Նավթի շուկայի համար ռիսկային գործոն է նաև աշխարհում կորոնավիրուսի տարածումը, քանի որ հիվանդության հետ կապված կարանտինային միջոցառումները բացասաբար են անդրադառնում արտադրության, զբոսաշրջության և մատակարարման ցանցի վրա: Վերլուծաբանները մտավախություն ունեն, որ այն կարող է մեծ վնաս հասցնել համաշխարհային տնտեսությանը, ինչը կազդի նավթի պահանջարկի վրա:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )