Գյումրու թիվ 9 հիմնական դրպոցն ունի նոր տնօրեն

Ինչպես հայտնի է, այսօր տեղի ունեցավ Գյումրու թիվ 9 հիմնական դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը։ Մրցույթին, մասնակցելու համար նախապես հայտ էին ներկայացրել չորս թեկնածու, գործող տնօրենը եւ եւս երեք թեկնածու։ Սակայն թեկնածուներից մեկը առանց դպրոցի զարգացման ծրագիր ներկայացնելու դուրս էր եկել պայքարից, իսկ վերջին պահին էլ եւս մեկ թեկնածու էր դուրս եկել պայքարից։ Մնացել էին երկու թեկնածու՝ գործող տնօրեն Իրինա Բաղդասարյանը եւ Ջուլիա Մովսիսյանը։ Եվ ահա, մրցույթն ամփոփեց 5-ն ընդդեմ 3-ի՝ Ջուլիա Մովսիսյանի հաղթանակով։ Նշենք, որ ընտրությունն իրականացվում է հատուկ հանձնաժողովի կողմից, որի անդամները ընտրվել են հետեւյալ համամասնությամբ՝ երկու հոգի մարզպետարանի կողմից, մեկը նախարարության, մեկը համայնքի, երկուս ուսուցչական հանրույթի երկուսը՝ ծնողների կողմից։ Ընտրության ընթացքում նախ լսվում են թեկնածուներից յուրաքանչյուրի ներկայացրած դպրոցի զարգացման ծրագիրը, ապա իրականացվում է փակ գաղտնի քվեարկություն։ Հաղթած թեկնածու Ջուլիա Մովսիսյանը եռօրյա ժամկետում կնշանակվի դպրոցի տնօրեն Շիրակի մարզպետի կողմից։ Ժամանակի ընթացքում էլ կյանքի կկոչվի նրա ներկայացրած դպրոցի զարգացման ծրագիրը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )