ՊՎԾ-ն ուսումնասիրել է ՊՆ-ում 2019 թ. դիզելային վառելանյութի ձեռքբերման գործընթացի օրինականությունը և տեղեկանքն ուղարկել ՀՀ դատախազություն՝ խախտումներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ 2019 թվականի կարիքների համար դիզելային վառելանյութի ձեռքբերման գնման գործընթացի օրինականության և արդյունավետության նկատմամբ:

Տվյալ դեպքում ուսումնասիրվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից Գազօիլ ՍՊ ընկերությունից դիզելային վառելանյութի ձեռքբերման գործընթացը, որի ընթացքում արձանագրվել են գնման գործընթացին վերաբերող խախտումներ, մասնավորապես, գնման առարկայի պլանավորման, գնման ձևի ընտրության, մատակարարման, մատակարարված դիզելային վառելանյութի տեխնիկական բնութագրին համապատասխանության և այլ հանգամանքների հետ կապված։

Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ արձանագրված խախտումներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )