Իսկ ինչի մասին է լինելու հանրաքվեն․ քաղաքացին գիտի արդյոք
Ինչպես եւ կանխատեսվել էր եւ սպասելի էր, առաջիկա սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավն ըստ էության դարձել է թավշյա հեղափոխության կան թավշյա իշխանափոխության քարոզչություն։Ահռելի գումարներ ծախսվում են քարոզչական աշխատանքի համար, սակայն բովանդակային մասով ոչինչ չկա։ Ոչ մեկ չի ասում, որ հանրաքվեն Սահմանադրական դատարանի յոթ անդամներին հանելու եւ նրանց փոխարեն ուրիշ յոթ մարդու այդ պաշտոնին նշանակելու համար է։ Սակայն դրա փոխարեն հասարակությանը հրամցվում են հպարտ քաղաքացու անձնագրեր, հանրաքվեն հավասարեցվում է հեղափոխության հերթական հանգրվանին եւ այլն։ Իրականում սա շատ վատ է, քանի որ հասարակությունը պարզապես իր որոշակի շերտի համար ականջահաճո լոզունգներով է կերակրվում, մոլորեցվում եւ այդ կերպ կառավարվում։Իշխանությունը ըստ էության գիտակցաբար է այս քայլին գնացել, քանի որ եթե բովանդակային ներկայացնի, որ գիտես հարգելի քաղաքացի ես հաշտ չեմ ՍԴ յոթ անդամի հետ ու ուզում եմ նրանց հանել, ու փոխարենը իմ գրպանի կադրերին նշանակել, հարգելի քաղաքացին էլ երեւի թե կասի, ես դրա համար ոչ ժամանակ ունեմ, ոչ հավես ու ոչ էլ նյարդեր։ Իսկ երբ քարոզչության ժամանակ նույն քաղաքացուն ասեն, թե գիտես որ ասես Ոչ, ապա Սերժը հետ կգա, հասկանալի է, որ հանուն Սերժի հետ չգալու, հասարակության մի ստվար զանգված նույնիսկ մաքուր թղթի տակ կստորագրի։ Հենց այսպիսի մանիպուլյացիայով էլ շարժվում է իշխանությունը, կրկին հակակրանքն ու ատելությունը գեներացնելով ու որպես քաղաքական կապիտալ օգտագործելով
