Չինաստանում կարանտինային հյուրանոցի փլուզման հետևանքով առնվազն 10 մարդ է մահացել. 23 մարդ անհետ կորած է համարվում

Չինաստանի Ֆուցզյան նահանգում հյուրանոցի փլուզման հետևանքով առնվազն 10 մարդ է մահացել: Ինչպես հայտնում է life.ru-ն՝ հղում անելով չինական աղբյուրին, փլատակների տակից արդեն 38 ողջ մնացածների են դուրս բերել:

Նրանք տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, սակայն դեռևս 23 մարդու ճակատագիր անհայտ է մնում: Դեպքի վայրում արտակարգ ծառայությունների մոտ 150 աշխատակից է աշխատում:
Հիշեցնենք, որ հյուրանոցը, որտեղ կարանտինի մեջ էին գտնվում կորոնավիրուսով վարակվածների հետ շփում ունեցած մարդիկ, փլուզվել էր մորտի 7-ին: Միջադեպ պահին շենքում ավելի քան 100 մարդ է եղել

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )