Էրդողանը հույս ունի, որ Լիբիայի հակամարտությունը նույնպես կկարգավորվի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ Լիբիական հակամարտությունը կկարգավորվի նույն սցենարով, ինչ Իդլիբյան սրացումը։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Նա նաեւ ասել է, որ հույս ունի, որ Մոսկվան դրական քայլեր կրկանացնի «Վագներ» մասնավոր զինվորական ընկերության հանդեպ, սակայն թե ինչպիսի քայլեր է ակնկալում, Թուրքիայի նախագահը չի պարզաբանել։
