Երբ հաղթում ես, հրաշալի է, իսկ երբ պարտվում ես, պետք է պարտությունը տղամարդավարի ընդունել. Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է իր թիմի՝ 0-3 հաշվով կրած պարտությունն «Ուոտֆորդից»` Անգլիայի Պրեմիեր Լիգայի 28-ր տուրի շրջանակներում:

«Նրանք արեցին այն, ինչ մենք էինք ուզում անել, իսկ մենք չկարողացանք։ Խաղի առաջին հատվածը հեշտ չստացվեց։ Մենք շատ էինք տիրում գնդակին, բայց շատ հաճախ սխալ դիրք էինք ընտրում ու պարտվում մենապայքարներում։

Չնայած դժվար է, բայց պետք է ընդունել, որ մենք այսօր վատ տեսք ունեինք։ Երբ դու հաղթում ես, հրաշալի է, իսկ երբ պարտվում ես, պետք է տղամարդավարի դա անես»,- ասել է Կլոպը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )