Ուալդերն ու Ֆյուրին երրորդ անգամ կմենամարտեն. պաշտոնական

Գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, ամերիկացի Դեոնթեյ Ուալդերը երրորդ մենամարտը կանցկացնի բրիտանացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBC վարկածով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրիի հետ: Այս մասին հայտնում է Isport-ը՝ վկայակոչելով բրիտանացի չեմպիոնի պրոմոութերներից մեկին՝ Բոբ Արումին:

Նշվում է, որ Ուալդեր-Ֆյուրի երրորդ մենամարտը կանցկացվի հուլիսի կեսերին՝ Լաս Վեգասում: Պաշտոնական ամսաթիվը հայտնի կդառնա միայն մի քանի շաբաթ անց:
Հիշեցնենք, որ Ուալդեր-Ֆյուրի նախորդ պայքարն ավարտվել էր 7-րդ ռաունդում այն բանից հետո, երբ 34-ամյա ամերիկացու անկյունը սրբիչ նետել էր հատակին: Ուայլդերի մարզիչը որոշել էր ռիսկի չդիմել՝ կարևորելով իր բռնցքամարտիկի առողջությունը:

Ֆյուրիի և Ուայլդերի միջև առաջին մարտում գրանցվել էր ոչ-ոքի: Ֆյուրին այժմ ունի 30 հաղթանակ և 1 ոչ-ոքի: Ուայլդերը կրել է իր առաջին պարտությունը 44 մենամարտում (42-1-1):

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )