Իրանում փորձել են այրել հիվանդանոցը, որում եղել են կորոնավիրուսով հիվանդներ

Իրանի Բենդեր Աբբաս քաղաքում տեղի բնակիչները փորձել են այրել հիվանդանոցը, որտեղ, ենթադրաբար, բերել են մի քանի մարդու, որոնց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Փետրվարի 29-ին տեղի ունեցածի տեսանյութը Iran International հեռուստաալիքը հրապարակել է Twitter-ի իր էջում:
Կադրերում երեւում է, թե ինչպես է ցանկապատի հետեւում այրվում բուժհաստատության շենքերից մեկը: Որոշ ժամանակ անց հրդեհը մարվել է:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )