Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են

Կրեմլ
Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները պայմանավորվել են լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել Սիրիայի հյուսիս-արեւմուտքում իրադրությունը նորմալացնելու համար։ Երկու կողմերի ներկայացուցիչները կակտիվացնեն միջգերատեսչական խորհրդակցությունները եւ կքննարկեն բարձր մակարդակի երկկողմ հանդիպում անցկացնելու հավանականությունը։ Կողմերը հատկապես կարեւորել են ռուսական եւ թուրքական ռազմական գերատեսչությունների միջեւ կոորդինացիոն խորհրդակցությունների արդյունավետության բարձրացումը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )